Որքա՞ն պետք է լինի պատգամավորի թեկնածուի, կուսակցության նախընտրական հիմնադրամը

Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար պատգամավորի թեկնածուն, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում է նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է իր անձնական միջոցներից. իրեն առաջադրած կուսակցության տրամադրած միջոցներից. ընտրելու իրավունք ունեցող անձանց կամավոր մուծումներից:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 1 000-ապատիկի, իսկ թեկնածուին առաջադրած կուսակցությունը` մինչև 2 000-ապատիկի չափով, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 15 000-ապատիկի չափով գումար:

Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է պատգամավորի թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամում մուծում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով գումար:

Նախընտրական քարոզչության ընթացքում պատգամավորի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 10 000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը` նվազագույն աշխատավարձի 100 000-ապատիկը չգերազանցող գումար:

Ծանոթություն. հաշվարկային նվազագույն աշխատավարձ չափ է սահմանվում 1000 դրամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել