Պահեստազորում ընդգրկվում և հաշվառվում են`
– ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցած և պահեստ արձակված քաղաքացիները,
– օրենքով սահմանված դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները,
– իգական սեռի զինապարտները,
– Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և 27 տարեկանը լրացած զինապարտները,
– օրենքով նախատեսված զորակոչային տարիքի անձինք
– սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դիմաց օրենքով սահմանված կարգով վճարներ կատարած քաղաքացիները:
Պահեստազորում հաշվառված քաղաքացիները կոչվում են պահեստազորայիններ և բաժանվում են պահեստազորի շարքային, ենթասպայական և սպայական կազմերի: