Մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե գանձվող պարտադիր վճարներ են:
Մաքսատուրքերը և դրանց դրույքաչափերը սահմանվում են ՀՀ մաքսային օրենսգրքով:
Հայաստանի Հանրապետությունում ըստ գործառնության բնույթի կիրառվում են հետևյալ մաքսատուրքերը`
ա) արտահանման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների համար.
բ) ներմուծման` վճարվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար.
գ) սեզոնային` վճարվում են տարվա որոշակի ժամանակահատվածում առանձին ապրանքներ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելու կամ այդ տարածք ներմուծելու համար: