Խաղեր և գրազ կազմակերպելու և շահումը ստանալու կարգը

Քաղաքացիների և իրավաբանական անձանց պահանջները` կապված ռիսկի վրա հիմնված խաղեր և գրազ (մոլեխաղեր) կազմակերպելու կամ դրանց մասնակցելու հետ, ենթակա չեն դատական պաշտպանության, բացառությամբ այն անձանց պահանջների, ովքեր խաղերին կամ գրազին մասնակցել են խաբեության, բռնության, սպառնալիքի կամ իրենց ներկայացուցչի` խաղերի կամ գրազի կազմակերպչի հետ չարամիտ համաձայնության ազդեցության ներքո, ինչպես նաև, երբ վիճակախաղ, տոտալիզատոր կամ այլ խաղեր անցկացնելու կանոններին համապատասխան խաղի կազմակերպիչը շահած անձանց պետք է վճարի նրանց շահումը` խաղեր անցկացնելու կանոններով նախատեսված չափով, ձևով (դրամով կամ բնեղենով) և ժամկետում, իսկ եթե այդ կանոններում ժամկետը նշված չէ, ապա խաղերի արդյունքները որոշելու պահից ոչ ուշ, քան տասն օրում: Նշված պարտականությունները խաղերի կազմակերպչի կողմից չկատարվելու դեպքում վիճակախաղում, տոտալիզատորում կամ այլ խաղերում շահած անձն իրավունք ունի խաղերի կազմակերպչից պահանջել վճարելու շահումը` ինչպես նաև հատուցելու կազմակերպչի կողմից պայմանագրի խախտմամբ պատճառված վնասները:

Վիճակախաղերի, տոտալիզատորների (փոխադարձ գրազների) և ռիսկի վրա հիմնված այլ խաղերի կազմակերպիչների` Հայաստանի Հանրապետության, համայնքների, լիազորված պետական մարմնի թույլտվություն (լիցենզիա) ստացած անձանց և խաղերի մասնակիցների հարաբերությունները հիմնվում են պայմանագրի վրա: Պայմանագիրը կնքելու մասին առաջարկը պետք է պայմաններ ներառի խաղերի անցկացման ժամկետի, շահումը որոշելու կարգի և դրա չափի մասին:

Խաղեր կազմակերպելու կանոններով նախատեսված դեպքերում խաղերի կազմակերպչի և մասնակցի միջև պայմանագիրը ձևակերպվում է վիճակախաղի տոմս, անդորրագիր կամ այլ փաստաթուղթ տալով:

Խաղերի կազմակերպչի կողմից սահմանված ժամկետում դրանք անցկացնելուց հրաժարվելու դեպքում խաղերի մասնակիցներն իրավունք ունեն կազմակերպչից պահանջել խաղերի վերացմամբ կամ դրանց ժամկետի հետաձգմամբ պատճառված իրական վնասի հատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել