Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը ի արձագանք Նիկոլ Փաշինյանի այսօր ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, այն է. «Հայաստանի Հանրապետությունըլիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքայինամբողջականության հիմք»:
Հայտարարում է՝
1. Հայաստանի Հանրապետությունն երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:
2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդպահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել են 2 պետություններ՝Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետությա նՍահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ իրավական առումով, թե՛ փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:
5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունըմիացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝
• պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:
• ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում ենժողովրդի ինքնորոշման իրավունքին:
• չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններումճանաչելու համար:
6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմիցԱրցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրվածհիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժիսպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այն ինչ այս ընթացքում, միջազգային հանրությանկողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝
• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:
• Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:
• Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիսբանակցային գործընթացում:
7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք:
Ուստի՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքիերաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»: