Կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանը ահազանգում է Հրազդան գետի աղտոտվածության մասին՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։
«Հրազդան գետն այսօր… Այս վայրից մինչև Երևանյան լիճ հեռավորությունը մոտ 800 մետր է:
Պլաստիկով աղտոտվածությունը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա, չնայած գետի վրա դրված աղբահավաքներին… Պետք է ավելի լուրջ բան մտածել…»,- գրել է նա։