Երևան քաղաքում՝ ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին առանձին շրջաններում, 20-22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, 18-19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում 8-10 աստիճանով։
