Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կամ հատուկ առաջադրանքները որակյալ կատարելու համար համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
- շնորհակալության հայտարարում.
- միանվագ դրամական պարգևատրում.
- հուշանվերով պարգևատրում.
- լրացուցիչ վճարովի արձակուրդի տրամադրում.
- կարգապահական տույժի հանում:
Համայնքային ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել նաև օրենքով սահմանված խրախուսման այլ տեսակներ:
Համայնքային ծառայողի նկատմամբ վերը նշված խրախուսանքները կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: