Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ

Երբ նման իրավիճակ է լինում, առաջին հարցը, որ ես տալիս եմ ինքս ինձ, թե ինչն այնպես չեմ արել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան իրավիճակներ, որոնք կանխատեսելի չեն, այսինքն ինչ-որ մի բան կարող է վերահսկողությունից դուրս գալ, բայց կոնկրետ այդ իրավիճակն այն դեպքերից է, որ կանկատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ եմ տվել, խնդիրներն եմ առաջադրել և այլն։ Իմ գնահատմամբ այն ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Ինձ համար միանշանակ է, որ մենք պետք է քննենք և հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է տեղի ունեցել։ Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել է ուխտադրուժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա։

Նա նշեց, որ այդ սցենարը կանխատեսվել էր և կոնկրետ անձանց տրվել էր կոնկրետ հանձնարարություններ և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է և պետք է հետևեն վարչական որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել