Սերժ Սարգսյանը մի հավաքի ժամանակ ասել էր՝ եթե մենք չգնանք ինչ-որ զիջումների՝ Ղարս-Ղարս երգը հիշո՞ւմ եք, Ստեփանակերտ-Ստեփանակերտ ենք երգելու․ Նիկոլ Փաշինյան

Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսել է բանակից և իրեն հաջորդած իշխանությանը ժառանգություն թողած բանակին տվել այնպիսի գերադրական որակավորումներ, որոնք թեմայից անտեղյալ մարդու մոտ կարող են իրականությունից լիվ կտրված պատկերացում ստեղծել։ Այս մասին  Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց անդրադառնալ Սերժ Սարգսյանի պնդումներին։

«Այդ քննարկումները պարբերաբար ի հայտ են գալիս և ձեր նշած անձը այս վերջերս ասել էր, որ իրենց իշխանության ժամանակ բանակը բոլորավին ուրիշ պատրաստվածության էր։ Կարծում եմ դրա պատասխանը հենց հարցադրմա հեղինակն է տվել, եթե հիշում եք 44-օրյա պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի մի բարձրաստիճան պաշտոնյա պատմել էր, թե ինչպես 2016 կամ 2017 թվականին Սերժ Սարգսյանը մի հավաքի ժամանակ ասել էր՝ եթե մենք չգնանք ինչ-որ զիջումների՝ Ղարս-Ղարս երգը հիշո՞ւմ եք, Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգն ենք երգելու։ Դա երկու քաղաքական մերձավորների խոսակցություն է, հենց իրենց կողմից արտահայտված։ Բա, եթե այդքան ուժեղ և մարտունակ էր բանակը, ինչի՞ էինք երգելու Ստեփանակերտ-Ստեփանակերտ, որովհետև մարտունակ բանակի պայմաններում պիտի, ոնց որ թե ուրիշ երգ երգեինք։ Ես չեմ ուզում այդ երգի վերնագիրը բարձրաձայնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ 2016 թվականի Ապրիլյան 4-օրյա պատերազմին։

«ՀՀ դիվանագիտական խողովակներով 2016 թվականի  հունվարին դրվել է մի փաստաթուղթ ԼՂ հարցի կարգավորման, որը Հայաստանը մերժել է աշխատանքային մակարդակում, դրանից երկու ամիս հետո սկսվել է պատերազմ, որը մենք հաղթել ենք, ըստ այդ ժամանակվա իշխանության։ Այդ հաղթանակից հետո սեղանին է դրվել այն նույն մերժված փաստաթուղթը՝ ավելի վատ տարբերակներով։ Բա եթե հաղթել ենք, ինչի՞ է վերահաստատվել այն փաստաթուղթը, որը մերժվել էր։ Կամ, կներեք էլի, մենք օդից ենք ընկել, չգիտե՞նք այն ժամանակվա բանակն ինչ էր և ինչ էր նշանակում։ Սկսած, թե ծնողներն ինչեր էին ստիպված ուղարկում իրենք երեխեքին, սկսած նրանից, որ արձակուրդի գնալիս կոնկրետ գազելով պետքա գնային և այդպես շարունակ»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ բացառվում է, որ որևէ մեկը լսած լիի, թե 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, քանի որ նման բան չի եղել։

«Որոշ վայ զինվորականների միլիորդներով զենքի պահեստը թողել են, փախել, լավ հերիք ա, ամեն ինչին չափ կա, սահման կա, ինչի՞ չենք տեսել, որ ադրբեջանցիներն իրենց գրավված զորամասի վիդեոներն են հրապարակում՝ պահեստներում լիքը զենք։ Իսկ 2016 թվականին չենք հիշու՞մ ինչ խոսակցություններ էր գնում, նույնիսկ վարչապեն այս ամբիոնից ասաց, որ դիզվառելիքի, չգիտեմ ինչի խնդիր է եղել, հետո հասկացան, ծածկադմփոց արեցին։ Կարողա՞ մենք ընդդիմադիր չենք եղել, մենք ընդդիմադիր ենք եղել, բայց 5-րդ շարասյուն չենք եղել, օտար երկրների կողմից կառավարվող ուժ չենք եղել»,ասաց վարչապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել