Տեղեկատվական պատերազմներին դիմակայելու գործիքակազմը պետք է ուժեղացնել և դա պետք է անել` առանց վնասելու ժողովրդավարությանը․ Նիկոլ Փաշինյան

Ցանկացած ագրեսիայի մաս է կազմում նաև տեղեկատվական պատերազմը և այդ պատերազմն էլ ունի իր թիրախը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն հայտարարություններին, թե հայկական կողմն ապրիլի 11-ին կիրառել է իրանական անօդաչու թռչող սարքեր, վարչապետը պարզաբանեց․ «Նպատակը հետևյալն էր՝ տեսեք Եվրամիություւն, դու ՀՀ դիտորդներ եք ուղարկել, իսկ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ օգտագործում է մի զինատեսակ, որի հետ կապված դուք բոլորդ ունեք պրոբլեմներ, ձեզ հայտնի տեղերում հնչել են հայտարարություններ, կիրառվել են պատժամիցոցներ և այլն»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց մեկ այլ դեպք, երբ 2022 թվականին տեղեկատվական աղբյուրները պնդում էին, թե Հայաստանի կողմից ՍՈՒ-30 ինքնաթիռներ են ուղարկվել Ուկրաինայի դեմ։ Ըստ նրա՝ նման դեպքերը սդրանքի անբաժանելի մաս են։

Վարչապետը նշեց, որ տեղեկատվական պատերազմներին դիմակայելու գործիքակազմը պետք է ուժեղացնել և դա պետք է անել առանց վնասելու ժողովրդավարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել