Արման Մարալչյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

Արման Մարալչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ապրիլի 12-ի հրամանագրում մասնավոևապես ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Արման Մարալչյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»:

Ներկայացնում ենք գնդապետի կենսագրությունը։

Գնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը ծնվել է 1976 թվականի մարտի 15-ին Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում:

1993 թվականին ավարտել է Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցը:

1993-1994 թվականներին սովորել է Նոյեմբերյան քաղաքի թիվ 82 ՄՊՏՈւ-ում:

1994-1996 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերում:

1997-2001 թվականներին սովորել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

2002-2005 թվականներին աշխատել է Բերդավանի միջնակարգ դպրոցում:

2005 թվականի օգոստոսից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ զբաղեցնելով սպայի, ավագ սպայի, պարետատան պարետի, բաժնի պետի պաշտոնները:

2015 թվականին ավարտել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ակադեմիայի 10-ամսյա դասընթացները:

2020 թվականի փետրվարին նշանակվել է ջոկատի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչական պարգևներով:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել