Սուրեն Պապիկյանը՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում անդրադարձավ երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառներին․

«Ապրիլի 1-ի պայմանավորվածությունները չկատարելու և մարտի 29-ից Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈԻ տեղակայման արդյունքում, գիտեք, որ որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ ու Ադրբեջանի սահամանպահ ուժերի միջև, և ՀՀ ԶՈՒ-ն ժամանակավորապես տեղակայվել է նաև այս տեղամասում մինչև վերջնական ճշտումը։

Այդ ընթացքում՝ վերջին 7-10 օրերին, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ, թե յուրային կողմերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ապա նաև ցավոք, անցանկալի հետևանքների»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել