Ադրբեջանցի զինվորը փախուստի է դիմել, ոչ թե մոլորվել ու հայտնվել Հայաստանում․ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնում

Ադրբեջանցի զինվորն ուղղակի իր ծառայակցի հետ փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս ծառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում։

Գործադիրի ղեկավարը հայտնեց, որ փնտրվող երկրորդ ադրբեջանցի զինծառայողը, ըստ առկա տվյալների, սահմանը հատելուց շատ չանցած հենց սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել ու ուզում է վերադառնալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի` իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները դեռևս շարունակվում են:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել