Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ:
Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։
Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:
Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում: