ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ իր զգացողությունները՝ 44-օրյա պատերազմում «5-րդ շարասյան» առկայության վերաբերյալ, ինչ-որ փաստերի վրա՞ են հիմնված։
Նիկոլ Փաշինյանն իր պատասխանն սկսեց հեռուստատեսային մի ռեպորտաժի բովանդակությունը ներկայացնելով․ ռեպորտաժը, նրա խոսքով, բարձրաստիճան զինվորականի մասին էր, ով «չի թույլատրել» զինվորականներին՝ հետ գրավել ադրբեջանցիների վերցրած բարձունքը։
«Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք էլի ունենք նման իրավիճակներ, որոնք, հույս ունեմ, էլի կդառնան ռեպորտաժի թեմա։ Օրինակ, երբ որ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում ու իր ենթակային հանձնարարում է, ասում՝ գնա զորքի մեջ խուճապ տարածի»,- ասաց Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ նման զինվորականներն այլ երկրների գործակալներ են։
Մանրամասները՝ տեսանյութում։