Մադրիդյան սկզբունքներից հետո հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում այն տեղից, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե Մադրիդյան սկզբունքներից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում երբեք չի եղել ու հիմա էլ չի, ապա 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներով անձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետ։ Այստեղ է, որ ինքնորոշումը նշանակում է լինել մի որեւէ տեղ, դրանից տեղափոխվել մի այլ տեղ․ Մադրիդյան սկզբունքներով այդ տեղը ԽՍՀՄ-ն, դրանից հետո՝ Ադրբեջանը։ Տրամաբանությունը, որ իրենք դրել են, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի, հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում։
Մադրիդյան սկզբունքներով ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս», – հայտարարեց ՀՀ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։