Զինծառայողների նկատմամբ կարգապահական նոր տույժերի տեսակներ կլրացվեն․ Արման Սարգսյանը մանրամասնում է

Ազգային ժողովում քննարկվում է կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման, օրենքով սահմանված պարտականությունների խախտման համար վարչական պատասխանատվության նախատեսման հետ կապված մի շարք հարաբերություններ։

«Լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ, 1-3 ամիս ժամկետով, ինչպես նաև հստակեցվում են նշված տույժը կիրառելու սահմանները։

Ամբողջությամբ վերաշարադրվում է կանոնագրքի հատուկ մասը, սանկցիաներում լրացվում են կարգապահական տույժերի տեսակները։ Կարգապահական տույժերը լրացվում են ևս երկու հոդվածով՝ զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելը և գաղտնիության ռեժիմի կանոնները խախտելը»,-ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղկալ Արման Սարգսյանը։

Նրա խոսքով՝ սահմանափակումներ կլրացվեն նաև զինծառայության ընթացքում սմարթֆոնների օգտագործման հետ կապված։

«Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքով, անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ կրող կոչեր կամ հայտարարություններ հրապարակային հնչեցնելու արգելքով, համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով ԶՈՒ գործունեության կամ տեղակայման, կամ իր, կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր, լուսանկարներ տարածելու կամ քննարկելու արգելքով»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել