Անահիտ Մանասյանն ազատվել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից

Անահիտ Մանասյանն ազատվել է Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, որի մասին հրամանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է ապրիլի 10-ին։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 12-ին, Ազգային ժողովի քվեարկության արդյունքում Անահիտ Մանասյանն ընտրվել է Մարդու իրավուքնների պաշտպանի պաշտոնում։

Խորհրդարանում քննարկվել էր նաև Անահիտ Մանասյանի և Աննա Վարդապետյանի մտերիմ հարաբերությունների վերաբերյալ կապը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց էր ուղղել Մանասյանին՝ նշելով, թե արդյո՞ք վերջին կունենա համարձակություն քննադատելու իր ընկերուհուն՝ Աննա Վարդապետյանին։ Անահիտ Մանասյանը պատասխանել էր․ «Ինչ վերաբերում է Գլխավոր դատախազի հետ ունեցած իմ հարաբերություններին, նշեմ, որ ես շատ այլ անձանց հետ ևս ունեմ շատ մարդկային, ազնիվ հարաբերություններ: Ես արդարանալու կարիք չունեմ այդ հարաբերությունների համար, հակառակը՝ հպարտանում եմ դրանցով: Ի դեպ, նման հարաբերություններ ունեմ ոչ միայն Գլխավոր դատախազի հետ, այլ շատ՝ տարբեր կառույցներում աշխատող անձանց հետ, այլ ուժեր ներկայացնող անձանց հետ, բայց երբևէ դրանք չեն ազդել իմ մասնագիտական գործունեության վրա: Եվ, այո, եթե ստանձնում եմ պատասխանատվությունը, պատրաստ եմ գնահատականներ հնչեցնել նաև այդ կառույցներրի գործունեության առնչությամբ»,-ասաց ՄԻՊ թեկնածուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել