Արթուր Աթաբեկյանի՝ որպես Սնանկության դատարանի նախագահի լիազորությունները դադարել են

Ապրիլի 7-ին Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ նրա, որպես դատարանի նախագահի լիազորությունները դադարեցվել են։

«Հիմք ընդունելով Դատավորների ընդհանուր ժողովի 07.04.2023 թվականի թիվ 03Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

Որոշում է՝

1. Արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու հանգամանքով պայմանավորված, Սնանկության դատարանի նախագահ Արթուր Աթաբեկյանի՝ որպես դատարանի նախագահի լիազորությունները 2023 թվականի ապրիլի 10-ից դադարել են:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-նշվում է որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել