Մեկը լոբի է տվել, մեկը՝ բրինձ, Լեոնարդո դա Վինչիի նկարն է բերել և ուսուցչանոցում կախել․ Նիկոլ Փաշինյանը՝ բարեգործության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառույցներին հանձնարարել է դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։

«Կարծում եմ՝ պետք է ընդհանրապես դադարեցնել այն պրակտիկան, երբ պետական ձեռնարկությունները դառնում են մեր պատկերացրած ավանդական բարեգործության օբյեկտ: Օրինակ՝ 4 հատ աթոռ, հեռուստացույց և այլն։ Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է և՛ աթոռ, և՛ հեռուստացույց գնել։ Բայց, մյուս կողմից, կան ընկերություններ, կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել բարեգործության մեջ: Այստեղ մենք պետք է բովանդակային փոփոխություն անենք, բոլոր բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն կառավարության ռազմավարությունների շրջանակում:

Օրինակ, մենք որոշել ենք, որ կրթահամալիր ենք կառուցելու, դրա գույքը պետք է լինի բացարձակ նոր՝ մեր սահմանած չափանիշներին համապատասխան։ Բարեգործների համար, կարծում եմ, հնարավորություն կա՝ բացելու հատուկ հաշվեհամար, որ ովքեր ուզում են, թեկուզ հասցեական այսինչ կրթահամալիրի համար գումար տան՝ խնդրելով օգտագործել հենց այդ նպատակով գույք ձեռք բերելու համար»,-ասել է կառավարության ղեկավարը՝ նշելով, որ ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։

Վարչապետը հանձնարարել է Ֆինանսների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հստակ կանոնանակարգել հարցը, հրապարակել դրա վերաբերյալ կանոնները, գրավոր հանձնարարականներ են տալ բոլոր տնօրեններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել