Կառավարությունը վարժական հավաքներ հայտարարելու վերաբերյալ որոշում ընդունեց

Կառավարությունը ապրիլի 6-ի նիստին որոշում ընդունեց մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմինների  տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։ 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ: 

Iravaban.net-ը որոշումը ներկայացնում է ամբողջությամբ․

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` ՀՀ կառավարությունը որոշում է․

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2715 քաղաքացու, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ՝
1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով,

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

ա. 2023 թվականի մայիսի 2 – 26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2023 թվականի մայիսի 16-ից հունիսի 9-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 380 քաղաքացի, որոնցից 334-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 19-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2023 թվականի մայիսի 31–ից հունիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 716 քաղաքացի, որոնցից 641-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 34-ը` ավագ ենթասպայական կազմի, 41-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2023 թվականի հունիսի 6 – 30-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 889 քաղաքացի, որոնցից 801-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 37-ը` ավագ ենթասպայական կազմի, 51-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2023 թվականի հունիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 350 քաղաքացի, որոնցից 321-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 14-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2023 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 278 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով՝ համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հավելված

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿ

Հ/հ Ըստ վարժական հավաքների փուլերի

Տրանսպորտային միջոցը

 (քանակը (միավոր)

Ծանոթություն
Ընդամենը Մարդատար

(ՈւԱԶ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

Կողային անձնակազմի տեղափոխման համար

(ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

Կողային ոչ պակաս 5 տոննայից

(ԳԱԶ, Զիլ, Ուրալ, Կամազ մակնիշի և դրա մոդիֆիկա­ցիաների)

ՈՒղևորատար ավտոբուս բարձր անցանելիությամբ

(ՈւԱԶ, ԿԱՎԶ, ՊԱԶ)

Սանիտարական

(Ռաֆ, Գազել)

 

Ճանապարա­հաշինարարա­կան

(Անվավոր բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))

1. 2023 թվականի մայիսի 2-ից մինչև 26-ը 49 1 19 10 2 3 14 Յուրա­քանչյուր տրանսպոր­տա­յին միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացուցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհա­շինարարական տրանսպոր­տա­յին միջոց­նե­րի, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցայի օր ժամկետով
2. 2023 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 9-ը 49 1 19 10 2 3 14
3. 2023 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 24-ը 71 2 35 14 2 5 13
4. 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 30-ը 73 2 37 15 2 4 13
5. 2023 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 6-ը 36 1 16 4 2 13
Ընդամենը 278 7 126 53 8 17 67

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել