Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է․
«Աշխատավարձի կրկնապատկում կամ ամսական մինչեւ 135 հազար դրամ պարգեւավճար.
Երաժշտական դպրոցի դաշնամուրի եւ երաժշտության տեսության սիրելի՛ ուսուցիչներ, ազատ եւ հունահռոմեական ոճի, ձյուդոյի եւ սամբոյի սիրելի՛ մարզիչներ, հաշված օրեր են մնացել կամավոր ատեստավորման հայտերի ընդունման համար:
ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է ձեր սոցիալական վիճակի բարելավման եւ արդարացի վարձատրության հանար: Օգտվեք այս այս բացառիկ հնարավորությունից, վերահաստատեք ձեր մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ աշխատավարձից բացի ամեն ամիս կառավարությունից ստացեք մինչեւ 138 հազար դրամ հավելավճար կամ ինչպես ընդունված է ասել մեր երկրում՝ պարգեւավճար 3 տարի ժամկետով:
Հայտերի ընդունումը կավարտվի ս.թ ապրիլի 9-ին, ատեստավորումը տեղի կունենա մայիսին, սակայն դրական արդյուք գրանցածները կվճարվեն նաեւ ապրիլ ամսվա համար:
Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական (ՊՈԱԿ) եւ համայնքային (ՀՈԱԿ) աշխատողները, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ չաշխատող, բայց տվյալ աշխատանքի պահանջներին բավարարող մասնագետները, որոնք պարգեւավճարները կստանան աշխատանքի անցնելու պահից:
Գործընթացը բոլորովին նոր է, մշակել ենք շաբաթների ընթացքում, որ օր առաջ կարողանանք բարձր վարձատրել Ձեզ:
Այո, հնարավոր է լինեն թերություններ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, փորձի վրա կշտկենք խնդիրները, սակայն ամենակարևորն այս մասով իմացեք.
!!! ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎՐԱ:
հ.գ. Ոլորտի մնացած մյուս բոլոր ուսուցիչների եւ մարզիչների համար կամավոր ատեստավորումը կշարունակվի հաջորդաբար եւ մինչեւ հաջորդ տարվա ավարտը բոլորը կունենան հնարավորություն կրկնապատկելու իրենց աշխատավարձը»։