Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցի քննարկումը շարունակվում է խիստ լարված մթնոլորտում։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանն իր ելույթում 2018 թվականի հեղափոխությունն անվանեց ադրբեջանա-թուրքական, ինչը հունից հանեց ՔՊ-ական պատգամավորներին և նրանք սկսեցին նաև վիրավորական արտահայտություններ անել։
«Ո՞վ ես դու, լսի այ տղա, ով կհամարձակվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական ինչ-որ խումբ՝ լեզուն կկտրենք», – ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Էդգար Ղազարյանը Ռուստամ Բաքոյանին դիմելիս ասաց «պարոն Թոռնիկ», ինչին ի պատասխան՝ Բաքոյանը նրան անվանեց «պարոն խեղկատակ»։
Մանրամասները՝ տեսանյութում