Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված է Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետի և «Մարդու իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի չհամապատասխանող թեկնածու։
Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Անահիտ Մանասյանի առաջադրումն ուղիղ խախտում է «Դատախազության մասին» օրենքի 7-րդ հոդվածի։ Այս հանձնաժողովի նսիտից առաջ ես նորից նայեցի գլխավոր դատախազության պաշտոնական կայքում «Գլխավոր դատախազի կարգադրություններ» բաժինը և թեկնածուն, այս պահին, էլ չեմ ասում՝ այն պահից, երբ ՔՊ խմբակցության կողմից առաջադրված է եղել որպես ՄԻՊ թեկնածու և այդ կարգավիճակով տվել է հարցազրույցներ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությանը, այս պահին նա հանդիսանում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»,-ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ գլխավոր դատախազն ու դատախազի տեղակալը դրսևորել են նաև քաղաքական չեզոքության սկզբունքի խախտում։ «Մարտի 8-ին նրանք անձամբ մասնակցել են և որպես բանախոս հանդես են եկել Մատենադարանի դահլիճում կազմակերպված «Հնարավորթյուններ և խոչընդոտներ․ կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրող համաժողովին։ Ես գրավոր հարցում եմ իրականացրել դատախազությանը՝ պարզելու համար, թե ում հրավերով է Գլխավոր դատախազը, այդ թվում նրա տեղակալը, մասնակցել իրենց պաշտոնական պարտականություններից դուրս գտնվող, ըստ էության, քաղաքական բնույթի միջոցառմանը։ Ես ստացել եմ պարզաբանում, որ գլախվոր դատախազը և ենթադրվում է՝ նրա տեղակալը՝ թեկնածուն, այդ միջոցառմանը մասնակցել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակի հրավերով»,-մանրամասնեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում