Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ իշխանական պատգամավորները Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ դուրս եկան նիստերի դահլիճից՝ հայտարարելով, որ կվերադառնան, երբ ելույթն ավարտի ու քվեարկությունը լինի։
«Ես առաջարկում եմ թույլ տանք՝ ելույթը ավարտի, մենք սպասենք դրսում, ելույթի ավարտից հետո կվերադառնանք քվեարկության ժամին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը շարունակեց իր ելույթը։
«Սիրելի հայրենակիցներ, ինձ հաջողվեց անել այն, ինչը երազում էր մեր ժողովուրդը՝ ԱԺ-ից վռնդել իշխանական ամբողջ թիմին միանգամից, մի փաթեթով և դա տեղի ունեցավ ընդամենը 20 րոպեի ընթացքում։ Ահա, թե ինչ է նշանակում պայքար հանցախմբի դեմ, որը կարճ ժամանակում տալիս է որակյալ արդյունք, մենք հասել ենք հաջողության։ Նրանք վռնդված են այն նիստից, որտեղ եկել էին քննարկելու ՄԻՊ-ի պաշտոնում իրենց ապօրինի առաջադրած թեկնածուի հարցը, սա ձեռքբերում է։ Այսպես՝ փուլ առ փուլ հանձնաժողովի նիստերի դահլիճից, հետո նիստերի դահլիճից, հետո հանրային կյանքից նրանք պետք է վռնդվեն»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում