Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է ընթանում, որի շրջանակներում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը։
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածուին՝ Էդգար Ղազարյանին ներկայացրեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով Թովմասյանին՝ հորդորեց այնպես անել, որ Էդգար Ղազարյանը պատգամավորների ելույթների ժամանակ մեկնաբանություններ չանի, ինչից հետո վիճաբանություն սկսվեց։
Մանրամասները՝ տեսանյութում