Ես թեկնածուի փոխարեն արագ կհեռանայի այս սրահից․ Արթուր Հովհաննիսյանը՝ ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն է ընթանում, որի շրջանակներում քննարկվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների հարցը։

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ՄԻՊ թեկնածուին՝ Էդգար Ղազարյանին ներկայացրեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Թեկնածուին ներկայացնողին հարցեր ուղղելու ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվեց, թե ինչու՞ ընդդիմության կողմից ներկայացված թեկնածուի վերաբերյալ քննարկման ժամանակ նիստին որևէ ընդդիմադիր պատգամավոր ներկա չէ։

«Եթե նման իրավիճակ է, ես պարզապես թեկնածուի փոխարեն շատ արագ կհեռանայի այս սրահից»,-ասաց նա։

Թագուհի Թովմասյանն էլ նշեց, որ եթե ՔՊ խմբակցության կեսը նիստին ներկա է՝ դեռ չի նշանակում, որ դա լավ նշան է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել