Հայկ Աղաքարյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի մարտի 27-ի ԲԴԽ-38-Ո-128 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Աղաքարյանին նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Ներկայացնում ենք դատավոր կենսագրությունը։

Ծնվել է 1975թ. մայիսի 18-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

Կրթություն.

1992թ. ավարտել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1996թ-ից մինչեւ 1998թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2007թ. ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2020թ. ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղի իրավագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.
09.07.2001թ-ից մինչեւ 01.07.2002թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում՝ որպես 1-ին կարգի մասնագետ:
01.06.2002թ-ից մինչեւ 03.07.2006թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
03.07.2006թ-ից մինչև 06.06.2007թ., այնուհետև՝ 14.06.2007թ-ից մինչև 08.01.2019թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
08.01.2019թ-ից մինչև 06.04.2022թ․ աշխատել է ՀՀ սնանկության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
01.04.2022թ–ից մինչև 31.10.2022թ․ հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
23.12.2022թ–ից մինչև 23.01.2023թ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերվող հարցերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
01.23.2023թ. -ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-21-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ունի դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել