Արդյո՞ք անկախ են դատավորներն իրենց լիզորություններն իրականացնելիս

Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է:

Արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորը հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: Նման արարքը քրեորեն հետապնդելի է: Պետական ծառայողների համար այն առաջացնում է նաև կարգապահական պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև զբաղեցրած պաշտոնից կամ ծառայությունից ազատում` պետական ծառայությունը կարգավորող համապատասխան օրենքներով սահմանված կարգով: Արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտության մասին դատավորը պարտավոր է անմիջապես հայտնել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին: Եթե էթիկայի հանձնաժողովը համարի, որ տեղի է ունեցել օրենքով չնախատեսված միջամտություն դատավորի գործունեությանը, ապա նա պարտավոր է դիմել համապատասխան մարմիններին մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ:

Ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում և լիազորությունները դադարեցվելուց հետո դատավորը չի կարող հարցաքննվել որպես վկա իր քննած գործի վերաբերյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել