Օդի ջերմաստիճանը կբարձրանա 16 աստիճանով

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ ապրիլի 1-ի ցերեկը թույլ տեղումները կպահպանվեն: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ապրիլի 2-ին, 5-6-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել