Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատասխանել է քաղաքացիների կողմից տրված երեք հարցի։
«Արցախը բոլոր հայերի հարցն է և շատ կարևոր է, որ բոլորը սա հասկանան։ Արցախում կան շատ լուրջ տնտեսական խնդիրներ։ Չկա հեշտ լուծում, բայց լուծումների տարբերակներ կան»,-նշեց Վարդանյանը։
Նա ասաց, որ ցանկանում է պատասխանել շատ ծանր հարցի։
«Մենք իսկապես ունենք մեծ հիասթափություն, ցածր հավատք միմյանց նկատմամբ։ Բայդ ես ասել եմ, որ մենք կանգնած են անդունդի եզրին։ Նաև նշել եմ, որ պատերազմի առաջ ենք, պետք է միանանք։ Անցյալի համար ես ոչ ոքի չեմ ուզում գնահատական տալ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։