Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը: Ծննդաբերությունների 37,7 տոկոսն ավարտվում է կեսարյան հատմամբ:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է հետազոտություն կեսարյան հատումների աճի պատճառները պարզելու համար:
Հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո կմշակվի համապատասխան ծրագիր: