Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման միջազգային փոստափոխանակման վայր սահմանելու մասին։
Iravaban.net-ը հայտնում է, որ առաջարկվում է Երևանում՝ Տիգրան Մեծի 1-ին փակուղի, 1 հասցեում գտնվող «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստի տեսակավորման և փոխանակման կենտրոնը սահմանել որպես միջազգային փոստափոխանակման վայր, որտեղ միջազգային փոստային առաքումներով տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվելու են մաքսային գործառնություններ:
Սա կսահմանվի՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ կառավարության 10.03.2005թ. N 292-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ազգային օպերատոր է սահմանվել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը և «Միջազգային փոստային առաքանիների» փոխադրումը Հայաստանի Հանրապետությունում վերապահված է բացառապես այդ ընկերությանը։