Հիվանդանոցի շենքերը, որտեղ շուրջօրյա գտնվում են ինքնուրույն տեղաշարժվելու կարողություն չունեցող հիվանդներ, պետք է ապահովված լինեն պատգարակներով` յուրաքանչյուր 5 հիվանդի համար մեկ պատգարակ:
Հիվանդասենյակներում, մահճակալների միջև, հեռավորությունը պետք է լինի 0.8 մետրից ոչ պակաս, իսկ հիմնական կենտրոնական անցատեղի լայնությունը՝ 1.2 մետրից ոչ պակաս: Աթոռները, պահարանները և այլ կահույքը չպետք է ծանրաբեռնեն տարահանման ուղիները և ելքերը:
Հիվանդասենյակներ թթվածնի կենտրոնացված մատակարարումը, որպես կանոն, պետք է կատարվի առանձին տեղադրված բալոնային սարքավորումներից (ոչ ավել, քան 10 բալոն) կամ կենտրոնական թթվածնային կետից (երբ բալոնների թիվը 10-ից ավել է): Թթվածնի կենտրոնացված մատակարարման բացակայության դեպքում թթվածնի բարձերից օգտվելու կարգը սահմանվում է կազմակերպության ղեկավարի հրամանով: Շենքի արտաքին չայրվող պատի մոտ թույլատրվում է չայրվող պահարանում պահել մեկ թթվածնային բալոն:
Չի թույլատրվում՝
1) մահճակալները տեղադրել միջանցքներում, սրահներում, տարահանման ճանապարհների վրա.
2) սենյակների հարդարման համար օգտագործել այրման ժամանակ թունավոր միացություններ առաջացնող նյութեր.
3) հիվանդասենյակները թթվածնով մատակարարելու համար օգտագործել ռետինե և պլաստմասսե ճկափողեր.
4) օգտվել անսարք բուժական էլեկտրասարքավորումներից: