Վարչապետի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Ղ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.2-Ղ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի https://cso.gov.am/ միջոցով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Տերյան 89 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մայիսի 4-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 475072 ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից
ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ
Աշխատակազմի կառավարում (կատարողականի կառավարում)
Խնդրի լուծում
Բարեվարքություն
Առաջնորդում
Ռազմավարական պլանավորում
Քաղաքականության վերլուծություն, մոնիթորինգ
Որոշումների կայացում
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն
(Հոդվածներ 27, 40, 47, 48, 57, 86, 146, 147, 148, 149, 150, 151, 152, 153, 154, 155, 156, 157)
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 4, 6, 7, 10, 12, 19, 20, 31, 33, 34, 35, 37)
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 5, 6, 7, 10, 12, 13, 15, 20)
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 5, 6, 7, 8, 9, 15, 31, 33, 34)
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ 2, 23, 33, 34, 36, 37, 42, 43)
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7)
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 3, 6, 7, 8, 10, 15, 16, 21)
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
(Հոդվածներ՝ 1, 2, 6, 12, 12.1, 13, 13.1, 24)
«Գրավոր խոսք», Վ. Գաբրիելյան, 2012
(էջ 94,96,181,104-110)
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013
(էջեր 6,30,46)
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է՝ 04.04.2023թ.:
Լրացուցիչ հարցերի համար՝ էլեկտրոնային հասցե՝ [email protected], հեռ. 010515756