Դեպի Ղազախստան FlyArystan-ի հետ

Ղազախական FlyArystan լոուքոստերը 2023 թվականի մայիսի 4-ից վերսկսում է թռիչքները Երևան-Ակտաու-Երևան երթուղով: Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Միակողմանի տոմսի արժեքը ներառում է պատահական նստատեղ օդանավում և 1 ձեռքի ուղեբեռ՝ առավելագույնը 5 կգ կշռով (56*23*36սմ): Ավիատոմսերն արդեն կարելի է ձեռք բերել FlyArystan բջջային հավելվածում, flyarystan.com կայքում կամ  հայաստանյան տուրօպերատորների մոտ:

Երևան-Ակտաու չվերթի տևողությունն ընդամենը 1 ժամ 25 րոպե է: Ղազախստանի Կասպից ծովի ափին գտնվող Ակտաու նավահանգստային քաղաքը հանդիսանում է Ղազախստանի նավթի և գազի արդյունաբերության կենտրոնը: Պետք է ընդգծել, որ Ակտաուն համարվում է նաև հարավարևմտյան Ղազախստանի զբոսաշրջային կենտրոնը: Լողափեր, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ և շատ ավելին հասանելի են Ակտաուի զբոսաշրջիկներին:

FlyArystan ավիաընկերությունն առաջին ղազախական լոուքոստերն է, որն ունի 13 Airbus A320 ինքնաթիռներից բաղկացած ֆլոտ: 2022 թվականին ավիափոխադրողն առաջին անգամ Airbus գործարանից ստացավ նոր օդանավեր: Մինչև 2023 թվականի ավարտը նախատեսվում է ավիապարկն ընդլայնել այդ թվում նոր ինքնաթիռներով և հասցնել մինչև 19 ինքնաթիռի: Բացի այդ՝ 2022 թվականին FlyArystan-ն առաջին անգամ անցավ Skytrax աուդիտն ու ստացավ 4 աստղ:

Երթուղային ցանցը ներառում է ինչպես ներքին թռիչքներ Ղազախստանի ներսում, այնպես էլ միջազգային ուղղություններով՝ Վրաստան, Թուրքիա, Հայաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ղրղզստան և Ուզբեկստան:

  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել