Եթե գրավ դրված գույքը կորել է

Նշենք որ գրավատուն կրում է գրավ դրված գույքի պատահական ոչնչացման, կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, եթե այլ բան նախատեսված չէ գրավի մասին պայմանագրով:

Գրավառուն պատասխանատվություն է կրում իրեն հանձնված գրավի առարկայի լիակատար կամ մասնակի ոչնչացման, կորստի կամ վնասվածքի համար, եթե չի ապացուցում, որ կարող է ազատվել պատասխանատվությունից:

Գրավառուն գրավի առարկայի կորստի համար պատասխանատվություն է կրում դրա իրական արժեքի չափով, իսկ դրա վնասվածքի համար` այն գումարի չափով, որով այդ արժեքը պակասել է, անկախ այն բանից, թե գրավի առարկան գրավառուին հանձնվելիս ինչ գումարով է գնահատվել:

Եթե գրավառուին հանձնված գրավի առարկան վնասվածքի հետևանքով այնքան է փոխվել, որ չի կարող օգտագործվել իր ուղղակի նշանակությամբ, գրավատուն իրավունք ունի հրաժարվել դրանից և հատուցում պահանջել դրա կորստյան համար:

Պայմանագրով կարող է նախատեսվել գրավառուի պարտականությունը` գրավատուին հատուցել գրավի առարկայի կորստով կամ վնասվածքով պատճառված այլ վնասներ:

Գրավով ապահովված պարտավորության պարտապան գրավատուն իրավունք ունի գրավի առարկայի կորստի կամ վնասվածքի հետևանքով առաջացած վնասների հատուցումը հաշվանցել գրավով ապահովված պարտավորությունը մարելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել