«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ը շնորհիվ կենտրոնի նոր մասնագետների և ժամանակակից սարքավորումների հնարավորությունների շրջանակը վերջին ժամանակներում ակնհայտորեն ընդլայնվել է:
Այս մասին հայտնում են Փորձագիտական կենտրոնից։
Կենտրոնն առաջին անգամ դատաիրավական գործունեության մեջ իրականացնելու է դատահոգեբուժական փորձաքննությունն, այս պարագայում փորձաքննության հիմնական օբյեկտ հանդիսանալով մարդը՝ իր հոգեախտաբանական դրսևորումներով։ Դատահոգեբուժական բաժնում իրականացվելու են հետևյալ փորձաքննությունները՝ քրեական և քաղաքացիական վարույթների շրջանակներում, տարբեր դատավարական (այդ թվում հետմահու) կարգավիճակ ունեցող անձանց հոգեկան առողջությանը վերաբերելի խնդիրների բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև մեղսունակության (անմեղսունակության), գործունակության (անգործունակության) մասնագիտական գնահատման ուղղություններով իրականացվող փորձաքննություններ։