Հենց հիմա սոցիալական ցանցերում հակաօրինական պահվածք է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Ինչպես գիտեք՝ Սիսիան և Անի համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, և նաև վստահ եմ, որ բոլորդ եք տեղյակ, որ ընտրության օրը և դրան նախորդող օրը հանդիսանում են լռության օրեր։ ՔՊ-ն սրբորեն պահել է այդ կանոնը, բայց դրանից օգտվելով, որոշ, այդ մարդկանց բնութագրերը չեմ ուզում տալ, բավականին թևեր են առել ու երեկվանից սկսած մի շարք իրավախախտումներ են տեղի ունենում»,-ասաց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ իրենք այդ ամենին կպատասխանեն դատարանում։