Ներմուծելիս ավելացված արժեքի հարկ չի գանձվում հետևյալ ապրանքների համար

Կան մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքներ, որոնք կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ներմուծելիս ավելացված արժեքի հարկ չեն վճարում:

Ներկայացնենք այդ ապրանքների ցանկի մի մասը, այսպես` տոհմային կենդանի թռչուններ` հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր, խայտահավեր (ցեսարկաներ), ջայլամներ և լորեր, տոհմային կենդանի ճագարներ, ձիեր, այժեր, ոչխարներ, խոզեր, խոշոր եղջերավոր անասուններ, կարտոֆիլի սերմացու` թարմ կամ պաղեցված, եգիպտացորենի սերմացու:
Բացի այդ, շարժվելու անընդունակ մարդկանց համար սայլակներ, սարքավորված կամ չսարքավորված շարժիչով կամ տեղափոխման համար այլ մեխանիկական սարքերով, մարգարիտ՝ բնական կամ աճեցված, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, մետաղներ՝ երեսապատված թանկարժեք մետաղներով և իրեր դրանցից, զարդեղեն (բիժուտերիա), մետաղադրամներ, տպագիր գրքեր, բրոշյուրներ, թերթիկներ, համանման տպագիր նյութեր բրոշյուրացված կամ առանձին թերթերի տեսքով, նոտաներ՝ տպագիր կամ ձեռագիր, կազմված կամ չկազմված, ձևավորված կամ չձևավորված, մարդկային արյուն. կենդանական արյուն՝ պատրաստված բուժական, կանխարգելային և ախտորոշման նպատակներով օգտագործելու համար. վարակամերժ շիճուկներ (հակաշիճուկներ), արյան այլ թորամասեր և բարեփոխված վարակամերժ նյութեր, այդ թվում՝ ստացված բիոտեխնոլոգիական ճանապարհով, պատվաստանյութեր, թույներ, աճեցրած մանրէներ (բացի խմորասունկերից) և համանման նյութեր:

Նշված ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա ապրանքների ցանկը հաստատելու մասին » ՀՀ օրենքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել