Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս ընթացքում հստակեցրել ենք քաղաքի տեղադիրքը 3 կլաստերներում: Պլանավորված են աշխատանքներ կոնկրետ կլաստերներում, օրինակ՝ արվեստի կլաստերում, որը, ինչպես գիտեք, «Հայֆիլմի» տարածքում ենք պլանավորում»,- ասաց Անդրեասյանը:
Այսպես, կրթության ոլորտի զարգացման համատեքստում նախարարն ընդգծեց Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը: