ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 24-ին,
-ժամը 11։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի շչակը:
-ժամը 11:00-ին, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Մեծավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրում առկա շչակը:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշում են նախարարությունից։