Ե՞րբ և ի՞նչ ժամկետում է փաստաթղթի վրա դրվում Ապոստիլ

Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է` «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,

քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,

դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,

դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:

Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով։

Փաստաթղթի վրա Ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո երկու աշխատանքային օր հետո:

Ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք 5000 դրամի չափով։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել