Դպրոցի տնօրենը չարաշահել է իր լիզորությունները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Արթուր Կարենի Հակոբյանին առաջադրված մեղադրանքը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Կարեն Հակոբյանը, 1989 թվականից աշխատելով Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2008-2009թթ. 2-րդ կիսամյակից ուսումնական հաստատության տարիֆիկացիոն մատյանները կազմելիս, քրոջ՝ Հայկուշ Հակոբյանի և աներորդի Հովհաննես Ստեփանյանի անձնական տվյալների դիմաց գրառել է բարձր դրույքաչափ, որի հետևանքով մինչև 2010-2011 ուստարվա ավարտը վերջիններիս տրվել է նախատեսվածից 949 հազար 140դրամ ավելի գումար: Բացի այդ, նա օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է «Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցներով 2008 թվականի դեկտեմբեր ամսին «Փայտշին» ՍՊԸ-ից գնված ընդհանուր 484 հազար դրամ արժողության 7 հատ գրասեղանները: Բացի այդ, նա հանդիսանալով պաշտոնատար անձ, 2009-2010թթ. ընթացքում շահադիտական նպատակով, կազմելով դպրոցի արհեստակցական միության ժողովի արձանագրության կեղծ քաղվածքներ և դրանք ներկայացնելով ՀՀ ԿԳ աշխատողների արհմիության Սպիտակի տարածքային միություն, ստացել և խաբեության եղանակով հափշտակել է հիշյալ դպրոցի աշխատողներին որպես օգնություն տրված 120 հազար դրամը:

Նախկին տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել