Երիտասարդը հայհոյանքներ է հնչեցրել բենզալցակայանում, փորձել պայթեցնել ձեռքի նռնակը

Մարտի 18-ի երեկոյան ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ ժամը 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկի տարածքում 31-ամյա մի երիտասարդ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել դեռ չպարզված անձանց հասցեին, փորձել է գործադրել նռնականման առարկա, ինչը կանխել են ներկաները:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկել են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ականատես անձանց շրջանակը պարզելու և երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին երիտասարդը դիմում-մեղայականով ներկայացել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Նա նաև ներկայացրել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, որը փորձել էր գործադրել վերոհիշյալ միջադեպի ժամանակ:

Երիտասարդը ներկայացվել է Նոյեմբերյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել