Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը․ Արցախը 100 օր է շրջափակված է

Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հայտարարությունը Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ:

«Անտեսելով և արհամարհելով միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններն ու ընդունած բանաձևերը, ինչպես նաև առանձին հեղինակավոր անձանց կոչերը և հատկապես՝ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է փակ պահել կյանքի ճանապարհը:

Շրջափակման պատճառով երկու ժողովուրդների միջև ավելի է խորանում անվստահության մթնոլորտը:

Անկոտրում է արցախցու կամքը: Կա, արդյո̉ք, ապաշրջափակման տարբերակ: Կարծում եմ՝ այո:

Ուսումնասիրելով համաշխարհային փորձը՝ կարող ենք վկայակոչել պատժամիջոցների կիրառումը:

Կշեռքի մի նժարին դրված են ժողովրդավարական արժեքները, մյուսին ՝ նավթն ու գազը: Հենց այստեղ է, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ընտրություն կատարի:Եվ, եթե իրականում ժողովրդավարական արժեքները ավելի կարևոր լինեին մեծ խաղացողների համար, ապա շրջափակումը վաղուց վերացված կլիներ:

Արցախցիներն իրենց հանապազօրյա հացն են վաստակում: Թերևս ամենամեծ աշխատանքը՝ սկսած ծննդատան մանուկից մինչև զառամյալ ծերունի, հայ ազգի արժանապատվության պահպանումն է, որը կատարում ենք Աստծո օրհնությամբ և մեր համառության շնորհիվ:

Աստված պահապան հայկական երկու հանրապետություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել