Երևան քաղաքում՝ մարտի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 24-26-ին հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 21-ի ցերեկը, 22-26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ: Քամին՝ արևելյան 2-5 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 22-24-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
