Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:
Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
Դատախազը պետության գույքային շահերի պաշտպանության հայց է հարուցում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում: