Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը, բիզնես շահին․ Մանե Թանդիլյան

Սա Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի տունն է, ում ծննդյան օրն է այսօր։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը, պետական արժանապատվությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը, բիզնես շահին։

Շենքը ներառված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում։ Կառուցվել է 1906թ.։

Ցավոք, սա միակ շենքը չէ, որը, ամբողջովին կամ մասնակի քանդվելով, իր հետ տանում է մեր պատմությունից մի կարևոր կտոր, մեզ ավելի հեռացնում մեր արմատներից, մեր ազգի բացառիկ նվիրյալներից»,-գրել է նա։

Լուսանկարը՝ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան էջից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել